Новостная лента..

Связи

Компании

Для «NAREKAVANK TOUR» не указаны Связи с другими Компаниями в разделе «Связи»

Персоны

Для «NAREKAVANK TOUR» не указаны Связи с другими Персонами в разделе «Связи»
[Править]

Մենք ձգտում ենք սովորել ավելին, և ստեղծում ենք հնարավորություն մեր զբոսաշրջիկների համար, որպեսզի նրանք էլ սովորեն ավելին պատմության, մշակույթի և մարդկանց մասին Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում, ինչպես նաև Կովկասում, մի տարածաշրջան, որ հազարամյակներ արդեն ունեցել է և ունի կարևոր դեր համաշխարհային պատմությունը ձևավորելու գործում:

Մեր շրջագայությունները սկսվել են 2003 թվականին, ոչ կանոնավոր, փոքրաքանակ խմբերով` ուսանողների և դասախոսների, որոնք ճանապարհվում էին Արևմտյան Հայաստան իրենց նախնիների ժառանգությունը բացահայտելու համար: Մի քանի տարիների ընթացքում մեր լսարանը ընդլայնվեց` իր մեջ ներառելով նաև ուսուցիչների, միջազգային կազմակերպությունների աշխատակիցների, գործարարների և այլ մասնագիտությունների մարդկանց: Ավելին բացահայտելու և մատուցելու ձգտումով մենք ընդլայնեցինք երթուղիները և հարստացրեցինք ծրագրերը, որպեսզի ապահովենք առավել հագեցած փորձառություն ավելի լայն աշխարհագրության մեջ: Այժմ մեր ծրագրերը ներառում են չորս երկրներ` Հայաստան, Վրաստան, Թուրքիա և Իրան:

Ճանապարհը, որով մենք անցել ենք նախքան այս գործն սկսելը, տարբեր է եղել: Մենք եկել ենք այնպիսի ոլորտներից, ինչպիսիք են կրթական համակարգը, միջազգային բիզնեսը, դիվանագիտությունը: Մեր թիմի անդամներն ունեն մագիստրոսական և թեկնածուական աստիճաններ պատմության, լեզուների և միջազգային հարաբերությունների ոլորտներում:

[Править]